Առողջապահություն 1.2011
Անկեղծ զրույց սեքսի մասին
«Մի քանի ամիս է ինչ ամուսնացած ենք, սակայն սեռական կյանքում խնդիրներ ունենք, ավելի ճիշտ` ես ունեմ և ամաչում եմ այդ մասին բացահայտ խոսել ամուսնուս հետ, չգիտեմ` ինչպես սկսել»:
Նունե, 26 տ.
Սեքսը խոսքերի կարիք չունի: Բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես: Սակայն լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները:
Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:
Օգնիր ինքդ քեզ
Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից:
Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է: Տղամարդիկ կոնկրետ մտածողներ են, այդ պատճառով նրանց հետ ինտիմ հարցերը քննարկելիս խուսափեք երկիմաստ ակնարկներից ու թերի մտքերից, հստակ ասեք` ինչպիսի հպումներ ու քնքշանքներ եք ուզում: Հնարավոր է նաև, որ երկարատև նախերգանքը ձեզ այլևս չի գրգռում, և ցանկանում եք ավելի արագ սեքս` բուռն էմոցիաներով ու պատռված զուգագուլպաներով: Փորձեք քննարկել դա սիրելիի հետ. հնարավոր է` նա նույնպես երազում է այդ մասին: Ժամանակին ֆրանսիացի գրող Ալֆոնս Կարրը ասել է.«Եթե տղամարդիկ կարողանային կարդալ կանանց մտքերը, ավելի վճռական կլինեին»:
Ընտրեք ճիշտ պահը
Չարժե ինտիմ հարցեր քննարկել հենց սեքսի ժամանակ: Անշուշտ, որոշ գործողություններ կարելի է նրան հուշել, շարժումները ուղղորդել, բայց ահա երկար զրույցներ ծավալել պարզապես անիմաստ կլինի, քանի որ ուղեղն այդ պահին կրքից մշուշապատ է: Ինտիմ զրույցի համար ընտրեք հարմար ժամանակ և վայր. օրինակ` երբ սեքսից հետո իրար գրկած պառկել եք, կամ բնության գրկում պարզապես զբոսնելիս:
Ինտիմ թեմայով զրույցը պահանջում է նրբանկատություն ու տակտ, և վատ չի լինի, եթե նախապես ձևակերպեք այն խոսքերը, որոնք ցանկանում եք ասել նրան: Ի դեպ, ապացուցված է, որ սեքսի մասին անկեղծ զրույցները ավելի են ջերմացնում հարաբերությունները, ուժեղանում տղամարդկանց սեռական ցանկությունը, և չի բացառվում, որ նման զրույցին անմիջապես հաջորդի աննման և երկար հիշվող սեքսը:
Մի մոռացեք գովել
Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով: Տղամարդիկ ավելի շատ գրգռվում են տեսողական տպավորություններից, իսկ կանայք` անկողնում տեղին ասված քնքուշ խոսքից: Սակայն պարզվել է, որ տղամարդիկ նույնպես դեմ չեն իրենց հասցեին մի քանի քաղցր խոսք լսել: Նրանց զգալի մասը ցանկանում է սեքսի ժամանակ լսել, որ իրենք հիանալի սիրեկաններն են, որ կարողանում են լիարժեք բավարարել զուգընկերուհուն և հաճելի պահեր պարգևել: Ընդ որում, տղամարդիկ ցանկանում են լսել միանգամայն կոնկրետ գովեստներ` նրանց ճիշտ գործողությունների ու ստացած հաճույքի մանրամասն նկարագրությամբ:
Եվ այսպես, սկսելով զրույցը` սկզբում գովեք նրան: Հասկացնել տվեք, որ նա ձեզ մեծագույն հաճույք է պարգևում, գովեք նրա կոնկրետ գործողությունը: Գովեստից հետո տղամարդկանց ինքնագնահատականը բարձրանում է և նույնիսկ սարեր շուռ տալու ցանկություն է առաջանում, միայն թե ձեզ ավելի շատ հաճույք պատճառի: Բայց երբեք չափը մի անցեք և ասեք միայն ճշմարտությունը: Չափազանցված հիացմունքն ու միանման հերթապահ հաճոյախոսությունները անմիջապես առիթ կդառնան, որ նա կասկածի տակ առնի ձեր անկեղծությունը:
Երբեմն ավելի լավ է լռել
Որքան էլ անկեղծ եք դուք նրա հետ, այնուամենայնիվ, կան թեմաներ, որոնց մասին ցանկալի չէ տղամարդկանց հետ զրուցել: Անզգույշ ու ակամայից ասված արտահայտությունը կարող է լրջորեն խոցել տղամարդուն և նույնիսկ հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել: Այդպիսի թեմաներից է նրանց թերությունների, հատկապես սեքսուալ թերությունների քննարկումը, որքան էլ դրանք ակնհայտ ու սովորական թվան: Տղամարդիկ հաճույքով քննարկում են ուրիշի թերությունները, բայց ահա ամենչնչին ակնարկը նրանց անկատարելության մասին վիրավորում և նույնիսկ զայրացնում է նրանց: Կարծում եք` եթե դժգոհեք, որ նրա մեծ փորը մի օր կխեղդի ձեզ, նա անմիջապես կվազի մարզասրահ և կսկսի խրտնած կերպով ազատվե±լ ավելորդ կիլագրամներից: Իհարկե, ոչ: Նա, ամենայն հավանականությամբ, կգնա մոտակա գարեջրատուն` վիրավորանքը գարեջրով մաքրելու և իր կիլոգրամներին ևս մի քանիսն ավելացնելու համար:
Տղամարդիկ հատկապես հիվանդագին են ընդունում արական «հպարտության» մասին հայտնած բացասական կարծիքները: Առնանդամը կարծես տղամարդկանց երկրորդ ՙես՚-ը լինի, նրանց փոքր տարբերակը: Այնպես որ, այն տեսնելով մի փորձեք կատակել, միևնույնն է, տղամարդը դա վիրավորանք կհամարի, ինչն էլ կարող է տխուր վերջաբանի հանգեցնել:
Մի շտապիր
Եթե ամուսինդ խուսափում է սեքսի մասին բացահայտ զրույցից, չնայած ձեր բազմաթիվ փորձերին, մի շտապեցրեք նրան: Եթե սեքսը ձեզ սկզբունքորեն բավարարում է, և գնահատականը «չորսից հանած» է, ուրեմն չարժե պահանջել սեռական կյանքի բարելավում և սեքսուալ երազանքների վայրկենական իրականացում: Հարգանքով մոտեցեք նրա սպասմանը: Ամենայն հավանականությամբ սիրող ամուսինը կլսի ձեր խնդրանքը և անպայման կիրականացնի դա: Իսկ եթե ամուսնական ստուգատեսը ձեզ մշտապես տխրության ու անբավարարության մեջ է թողնում, ուրեմն անկեղծ զրույցը իրոք անհրաժեշտ է: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը:
Մեդ-Պրակտիկ
14.08.2014
Հարգելի Armine, փորձեք հարաբերության ժամանակ չլարվել, դրանով կվնասեք և Ձեզ և Ձեր ամուսնուն նաև հոգեբանական առումով: Փորձեք երկար նախերգանքից հետո անցնել սեռական հարաբերության: Ցավային համախտանիշը երբեմն շարունակվում է սեռական օրգանների չափերի անհամապատասխաության հետևանքով: Ամեն ինչ ժամանակի հետ կհարթվի: Կարող եք դիմել նաև սեքսոլոգի:
Armine
11.08.2014
Մեդ-Պրակտիկ
04.08.2014
Հարգելի Ani, կուսաթաղանթի վնասում կարող է լինել կոպիտ և անզգույշ ձեռնաշարժության, ինչպես նաև բարձրությունից ընկնելու և այլ տրավմաների հետևանքով:
Ani
01.08.2014
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն